Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ «Զինվորի Մայր» հասարակական կազմակերպության և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից իրագործվող «Ոչ-ֆորմալ կրթություն զորացրված երիտասարդների համար» ծրագրի 13 մասնակիցներ հաջողությամբ ավարտեցին վեբ-ծրագրավորման ութամսյա կարճաժամկետ դասընթացը և հանձնեցին ավարտական քննությունները:

Սեպտեմբերի 26-ին Գյումրիում կայացավ նրանց ավարտական նախագծերի ներկայացումն ու վկայականների հանձնման արարրողությունը: Տղաները հպարտությամբ ցուցադրեցին ձեռք բերված հմտությունները ծրագրավորման ոլորտում, ներայացրեցին իրենց կողմից ինքնուրույն ստեղծված վեբ էջերն ու կայքերի նախագծերը:

Արարողությանը ներկա էին նաև Գյումրիի Տեխնոպարկում գործունեություն ծավալող ՏՏ ոլորտի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ուշադիր հետևում էին երիտասարդների կատարած աշխատանքների ներկայացմանը: Պարզվեց, որ տղաներից շատերն արդեն հրավիրվել են նմանատիպ կազմակերպություններ՝ թեստ անցնելու համար: Հուսով ենք, որ նրանցից շատերն արդեն մոտ ժամանակներում կունենան մշտական աշխատանք:

Հաջողություն ենք մաղթում բոլոր տղաներին: