Զորացրված երիտասարդները քայլ առ քայլ տիրապետում են ՎԵԲ ծրագրավորողի հմտություններին:

Մասնագիտական քննությունը հաջող հանձնելուց հետո, դասախոսի նախաձեռնությամբ խումբը բաժանվել է 4 թիմի, յուրաքանչյուր թիմի հանձնարարվել է իրականացնել աշխատանք՝ իրական պրոյեկտի շուրջ՝ .psd ֆայլերը վերածել կոդի՝ #HTML5/#CSS3 ծրագրավորման լեզուների կիրառմամբ։ Գործնական աշխատանքի հետ զուգահեռ սկսվել է #JavaScript ծրագրավորման լեզվի դասավանդումը և գործնական՝ իրական պրոյեկտի շուրջ կատարվող աշխատանքի միջոցով ամրապնդվելու է տեսականը:

6 ամսյա անվճար դասընթացը՝ զորացրված երիտասարդների համար, իրականացվում է Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ, Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետական «Զինվորի Մայր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ: