Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ոչ-ֆորմալ կրթություն զորացրվածների համար» ծրագրի շրջանակներում «Զինվորի Մայր» ՀԿ-ն  այցելեց Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան արհեստագործական դպրոց, որտեղ ծրագրի մասնակից 12 զորացրված տղաների հետ միասին մանակցեց զոդողների և ավտոմեքենաների փականագործների մասնագիտական դասերին:

Տղաները հպարտությամբ ցուցադրեցին իրենց գործնական գիտելիքները և հույս հայտնեցին, որ վարպետներից ստացած հմտությունները մեծագույնս կնպաստեն նրանց կարիերայի կայացմանը: