Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետական «Զինվորի Մայր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ` Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ, իրականացնում է 6 ամսյա անվճար դասընթաց՝ զորացրված երիտասարդների համար։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, JavaScript, PHP, Data Base, Linux, Adobe Photoshop, դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմների տեսություն, անգլերեն լեզու առարկաներից:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ անձնագիր և զինգրքույկ։ Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 22-ը ներառյալ՝ ԳՏՏԿ 102 սենյակ։ Կամ կարող եք գրանցվել օնլայն՝ անցնելով հետևյալ հղումով՝ www.gitc.am/training/web-programming-training-for-servicemen...
Մանրամասների կամ այլ հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռ. 094 034 034։

Դասերը կմեկնարկվեն 2019թ․ մարտի 1-ից։ Ընդունելությունը կանցկացվի հարցազրույցի միջոցով։ Դասընթացի ավարտին մասնակիցները՝ ստանալով վեբ ծրագրավորողի որակավորում, կկարողանան ձևավորել և նախագծել Վեբ կայքեր, առանձին էջեր, հավելվածներ:

Ծրագիրն իրականացվում է մեկ նպատակով. հնարավորություն տալ զինծառայողներին կամ զորացրված երիտասարդներին մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն։