Օգոստոսի 26-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող "Strong CSO`s for Stronger Armenia" ծրագրի փոքր դրամաշնորհի շրջանակներում ստեղծված Լոռի-Բերդ համայնքի Apilife կենտրոնի մեղվաբույծները որպես գործընկերներ մասնակցեցին «Քյավառա Մեղր» ծրագրի ավարտական ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր Գավառ քաղաքի կենտրոնում:
Համագործակցությունը սկսվել է դեռևս 2017թ., իսկ 2018թ. կազմակերպվել են փոխադարձ այցելություններ և դասընթացներ: Ցուցահանդեսի ժամանակ պարզ դարձավ, որ ազատ համագործակցության այս ձևը շատ արդյունավետ է, նպաստում է նոր ծանոթությունների ու գիտելիքների ձեռքբերմանը և հանրայնացնում է Հայաստանում ԵՄ աջակցությամբ տեղի ունեցող գործընթացների ընթացքն ու արդյունավետությունը գյուղատնտեսության բնագավառում:
Մեղվաբույծների աշխատանքը գնահատում էր հատուկ մասնագիտական հանձնաժողովը, որտեղ ընդգրկված էր նաև Լոռի-Բերդ կենտրոնի փորձագետ Խաչատուր Բալայանը:
Բարի երթ ենք մաղթում նման միջոցառումներին, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը և աջակցում են դրանց սոցիալ-տնտեսական զարգացմանը:



