«ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում» ծրագրի դասընթացների տեսական և գործնական ժամերի ընթացքում, Լոռու Մարզի Լոռի-Բերդ, Տավուշի Մարզի Այգեհովիտ և Գեղարքունիքի Մարզի Մարտունի համայնքների մասնակիցներին նախապատրաստում են գարնանային աշխատանքներին: Տեղադրվում են նոր փեթակներ նոր շրջանակներով, կատարվում են բուժման պրոֆիլակտիկական աշխատանքներ:

Ծրագրի մասնակիցները ձեռք են բերում հմտություններ գործիքների, դեղերի, շրջանակների հետ աշխատելու և ստանում մեղվաբուծության մասին շատ օգտակար տեղեկություններ: Ծրագրի մասնակիցներին օգնում են խորհրդատու փորձագետները: