ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ - ներառական ուսուցման կրթական ծրագիր

2015 թվականի հունվարի 1-ից, Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ, մեկնարկեց «Արտ-Թերապիա» կրթական ծրագիրը, որի շրջանակներում զինվորականների ընտանիքների ֆիզիկական հատուկ կարիքներ ունեցող երեխաները հնարավորություն ստացան մասնակցելու արվեստի դասընթացներին: Ծրագրի նպատակն է` հնարավորինս ներառել հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ, ապահովել նրանց մշակութային զարգացումը, ստեղծել բարենպաստ պայմաններ նրանց տաղանդի և կարողությունների արտահայտման համար, ինտեգրել հասարակության մշակութային կյանքում:

«Զինվորի Մայր» հասարակական կազմակերպությունը համագործակցել է Ազգային գեղագիտական կենտրոնի հետ, և արդեն ծրագրի շրջանակներում կենտրոն հաճախում էին 30 երեխաներ: «Արտ-Թերապիա» ծրագրի մասնակից 30 երեխաներն էլ ունեին ամենատարբեր ֆիզիկական խնդիրներ, ինչպիսին են վատ լսողությունը, թույլ տեսողությունը, ներքին օրգանների խնդիրները, անգեոտրոֆոնեվրոզը, սկոլիոզը, աուտիզմի և ՄՈՒԿ (ДЦП)-ի ախտանիշով հիվանդությունները: Առավել ուշադրության են արժանացել այն երեխաները, որոնք մեծանում են բազմազավակ ընտանիքներում, երկու ծնողներն էլ զինծառայողներ են, ընտանիքի երկու երեխաներն էլ ունեն առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն:

«Զինվորի Մայր» հասարակական կազմակերպությունը ծրագրի նախաշեմին ապահովեց երեխաներին անհրաժեշտ նյութերով (պայուսակներ, գուաշներ, գունավոր մատիտներ, վրձիններ, վատմաններ, թղթեր և ալյն): Ազգային գեղագիտական Կենտրոնի ուսուցիչները զինծառայողների երեխաների հետ վարեցին են կավագործության` Գևորգ Թադեվոսյան, Սոնա Բանոյան, նկարչության` Գայանե Վարդանյան, Սաթիկ Կանդայան, ասեղնագործության` Գոհար Միրզոյան, Գայանե Միքայելյան, երգեցողության` Արմինե Միրզախանյան, օրիգամի և ձեռարվեստ` Մհեր Հրումշյան և ազգագրության դասեր, որոնք անցնել են հետաքրքիր, համապատասխան ամեն մի տարիքային խմբի առանձնահատկությունների:

Ծրագրի համակարգողն է հանդիսացել Ազգային գեղագիտական կենտրոնի ղեկավար աշխատակից Էմմա Ասատրյանը: Երեք ամիս շարունակ ուսուցիչների հետ աշխատել են նաև հոգեբան կամավորականները` Քրիստինե Հարությունյանը և Գերասիմ Հարությունյանը, ովքեր իրենց հերթին կիրառել են ամեն հիվանդությանը և ամեն երեխային բնորոշ թերապիայի մեթոդիկա: Ծրագրի շրջանակներում պարբերաբար կազմակերպվել են բազմաթեմատիկ ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվել են երեխաների կողմից ընթացքում կատարած աշխատանքները:

2015թ. հոկտեմբերի 17-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Արտ-Թերապիա» ներառական ուսումնակրթական ծրագրի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը` կազմակերպված Հայաստանի «Զինվորի Մայր» հասարակական կազմակերպության կողմից Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ:

2016 դեկտեմբերի 24-ին Հայաստանի «Զինվորի Մայր» հասարակական կազմակերպության 25 ամյակին նվիրված միջոցառումը և Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Արտ-Թերապիա» ծրագրի մասնակից երեխաների ձեռքի աշխատանքների տարեվերջյան ցուցադրությունը տեղի ունեցավ Ա.Աբրահամյանի անվան Ռուսական Արվեստի Թանգարանում։ Ներկայացված էին զինծառայողների ֆիզիկական հատուկ կարիք ունեցող և փախստական երեխաների գեղանկարչական, գրաֆիկ, ասեղնագործ և կավի աշխատանքները: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ծնողներ:

«Արտ-Թերապիա» ծրագրի մասնակից տաղանդաշատ երեխաների ձեռքի աշխատանքների նախապատրաստումը ցուցահանդեսին ծրագրի համակարգող Նինել Հովնանյանի կողմից: