«ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոն Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում

2017թ. նոյեմբերի 6-ին կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող "STRONG CSOs" ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «APILIFE ուսումնամեթոդական մեղվաբուծական կենտրոնների հիմնում» ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված առաջին միջոցառումը Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում:

«ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում» ծրագրի դասընթացների տեսական և գործնական ժամերի ընթացքում, Տավուշի Մարզի Այգեհովիտ համայնքի մասնակիցներին նախապատրաստում են 2018թ. գարնանային աշխատանքներին: Տեղադրվում են նոր փեթակներ նոր շրջանակներով, կատարվում են բուժման պրոֆիլակտիկական աշխատանքներ: Ծրագրի մասնակիցները ձեռք են բերում հմտություններ գործիքների, դեղերի, շրջանակների հետ աշխատելու և ստանում մեղվաբուծության մասին շատ օգտակար տեղեկություններ: Ծրագրի մասնակիցներին օգնում են խորհրդատու փորձագետները:

Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: