«ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական-ուսումնական 3 կենտրոններից մեկը գտնվում է Գեղարքունիքի Մարզի Մարտունի համայնքում, բայց լսարանը Թթու Ջուր համայնքի բնակիչներն են։ Քանի որ գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, բնակիչները մեղվաբուծությամբ զբաղվելու, գիտելիքների և փորձի պակաս ունեն։ Նրանց համար մեծ հնարավորություն ստեղծվեց մասնակցել ծրագրին եւ զարգացնել մեղվաբուծությունը իրենց համայնքում։