«ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոն Լոռու մարզի Լոռի-Բերդ համայնքում

2017թ. նոյեմբերի 16-ին Լոռու Մարզի Լոռի-Բերդ համայնքում կայացավ մեր դրամաշնորհառու ծրագրերից մեկի՝ «ԱՊԻԼԱՅՖ ուսումնամեթոդաբանական մեղվաբուծական կենտրոնների ստեղծում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: "STRONG CSOs" ծրագրի թիմի անդամները նույնպես մասնակցեցին միջոցառմանը:

«ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում» ծրագրի դասընթացների տեսական և գործնական ժամերի ընթացքում, Լոռու Մարզի Լոռի-Բերդ համայնքի մասնակիցներին նախապատրաստում են 2018թ. գարնանային աշխատանքներին: Տեղադրվում են նոր փեթակներ նոր շրջանակներով, կատարվում են բուժման պրոֆիլակտիկական աշխատանքներ: Ծրագրի մասնակիցները ձեռք են բերում հմտություններ գործիքների, դեղերի, շրջանակների հետ աշխատելու և ստանում մեղվաբուծության մասին շատ օգտակար տեղեկություններ: Ծրագրի մասնակիցներին օգնում են խորհրդատու փորձագետները:

Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: