«ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոն Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում

2017թ. նոյեմբերի 24-ին "Ապիլայֆ" երրորդ կենտրոնը բացվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում: 11 ամիսների ընթացքում մասնակիցները և համայնքների բնակիչները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել մեղվաբուծության ոլորտում, հետագայում հիմնել սեփական մեղվաբուծական տնտեսությունները:

«ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում» ծրագրի դասընթացների տեսական և գործնական ժամերի ընթացքում, Գեղարքունիքի Մարզի Մարտունի համայնքի մասնակիցներին նախապատրաստում են 2018թ. գարնանային աշխատանքներին: Տեղադրվում են նոր փեթակներ նոր շրջանակներով, կատարվում են բուժման պրոֆիլակտիկական աշխատանքներ: Ծրագրի մասնակիցները ձեռք են բերում հմտություններ գործիքների, դեղերի, շրջանակների հետ աշխատելու և ստանում մեղվաբուծության մասին շատ օգտակար տեղեկություններ: Ծրագրի մասնակիցներին օգնում են խորհրդատու փորձագետները:

Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: