Ոչ ֆորմալ կրթություն զորացրվածների համար
«Ոչ ֆորմալ կրթություն զորացրվածների համար» ծրագիրը մեծ հնարավորություն է, որի ընթացքում 90 զորացրված տղաներ ձեռք բերեցին գիտելիքներ, հմտություններ և ստացան հաշվապահի, բիզնեսի կառավարիչի, խոհարարի, եռակցողի, փայտամշակման տեխնոլոգի, ոսկերիչի և օգտակար հանածոների հարստացնող բանվորի կարճաժամկետ ուսուցման իրավունք:
2017թ. ընթացքում ծրագրին մասնակցելու համար ընտրվել էին 90 երիտասարդներ, այդ թվում՝ 2016թ.-ի մարտական գործողություններին մասնակցածները: Տղաներից 89-ը Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Ալավերդիում հաջողությամբ ավարտեցին դասընթացները:
89 տղաներից 63-ը՝ 70.7%, ավարտելուց հետո գտել են աշխատանք կամ կազմակերպել են սեփական գործը, 12-ը՝ 13.4%, դեռ չեն աշխատում, 13 մարդ՝ 14.6%, շարունակում է ուսումը, օգտագործելով ստացած գիտելիքներն ու հմտությունները, և 1 մարդ՝ 1.1 % - մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի:
2017թ. ընթացքում այս գործընթացն իրականացվել է մեկ փուլով Երևանի «Կրթարան Սոնա» ուսումնական կենտրոնում, երկու փուլերով՝ Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան պետական արհեստագործական, Գյումրու համար 4 պետական արհեստագործական և Ալավերդու արհեստագործական ուսումնարաններում:




Դասերն ավարտող տղաները մասնակցել են պրակտիկ պարապմունքներին, բոլորը ստացել են համապատասխան սերտիֆիկատներ: Ուսումնառության առաջին փուլն անցած 63 տղաներից 7-ը ստացան 2 մասնագիտության վկայականներ, երկրորդ փուլում ուսումնառություն են ստացել 20 երիտասարդ, և ընդհանուր թվի 60 տոկոսը ստացել են աշխատանք կամ հրավիրվել են աշխատելու ըստ ստացած մասնագիտության: Հաշվապահի կամ բիզնեսի կառավարում մասնագիտությամբ սովորող 5 ուսանողների համար դասընթացը հանդես է եկել որպես հետագա ուսուցումը շարունակելու կողմնորոշիչ և գործնական լրացում:
Երևանում






Գյումրիում










Վանաձորում







Ալավերդիում





