Զորացրվելուց հետո Սամվել Էվոյանն ու Լևոն Ավետյանը արագ աշխատանք գտնելու հավանականությունը մեծ չէին համարում։ Բայց «Զինվորի Մայր» ՀԿ-ի՝ ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Ոչ ֆորմալ կրթություն զորացրվածների համար» ծրագրի շնորհիվ հնարավորությունը շուտ ընձեռվեց։

Նրանք այն 90 տղաներից երկուսն են, որոնք անցյալ տարի 3-ամսյա մասնագիտական դասընթացների են մասնակցել՝ նոր հմտություններ ձեռք բերելու համար՝ Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում ու Երեւանում։

Սովորել են հաշվապահավություն, կառավարում, համակարգչային հմտություններ, ոսկերչություն, փայտամշակում, խոհարարություն, հանքանյութի հարստացման հմտություններ, էլեկտրատեխնիկական սարքերի վերանորոգում։ Յուրաքանչյուրը ստացել է վկայագիր։