«Ոչ ֆորմալ կրթություն զորացրված տղաների համար» ծրագրի շրջանակներում «Ոսկերչություն» մասնագիտության դասընթացի 9 մասնակիցներ արդյունքում ձեռք բերեցին որոշակի կարողություններ ոսկերչական սարքավորումների, հարմարանքների և համապատասխան սարքավորումների միջոցով ձուլման, դրոշմման, զոդման և այլ գործողությունների, հարգերի իջեցում (ճիշտ պատկերացնելով մետաղի և լիգատարածվող մետաղի տոկոսային հարաբերությունները), ինչն արտացոլվում է նրանց գործնական աշխատանքներում: Պատկերացնում են ոսկերչական իրի վերանորոգման աշխատանքների հետ կապված նրբությունները:

Դասընթացի ամփոփման ընթացքում Մերուժան Ավետիսյանը, Ռազմիկ Տոնոյանը և Արման Չոպչիյանը ցուցաբերեցին բավականին լավ մասնագիտական կարողություններ և ներակայացրեցին անհատական գործնական աշխատանթներ, մյուս մասնակիցները ՝ խմբային աշխատանքներ: