«ԱՊԻԼԱՅՖ» մեղվաբուծական ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում» ծրագիր:

2018թ. հոկտեմբերի 16-ին կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող "STRONG CSOs" ծրագրի փակման միջոցառումը։ Միջոցառման հիմնական նպատակն էր ամփոփել ծրագիրը՝ ներկայացնելով ծրագրի երեք տարվա գործունեությունը (01.10.2015 – 22.10.2018թթ․) և ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհ ստացած 17 փոքր ծրագրերի արդյունքները։

130-ից ավել անձ մասնակցեց միջոցառմանը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության, դեսպանությունների ներկայացուցիչները, "STRONG CSOs" ծրագրի գործընկերները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, ներառյալ՝ ենթադրամաշնորհառուները։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել մեր բոլոր շահառուներին, գործընկերներին, դասընթացավարներին և փորձագետներին, Հայաստանում ԵՄ պատվիրակությանը և այլոց` համագործակցության և ծրագրի հաջող իրականացմանը նպաստելու համար։ Ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր միացան մեզ երեկ` փակման միջոցառմանը։